Հոդված 11
Հոդված 11
Ակադեմիայի Ֆինանսավորումը
1. Չանտեսելով Ակադեմիան կենսունակ դարձնելու հեռահար նպատակը` Ակադեմիայի ռեսուրսները ներառում են.
(ա) Սույն Համաձայնագրի Կողմերի կամավոր նվիրատվությունները,
(բ) Մասնավոր հատվածի և այլ դոնորների կամավոր նվիրատվությունները,
(գ) Ուսման վարձերը, վարժանքի դասընթացների և տեխնիկական օգնության վարձավճարները, հրատարակումից և այլ ծառայություններից գոյացող եկամուտը,
(դ) Նման նվիրատվություններից, վարձավճարներից, եկամտից և այլ մուտքերից, ներառյալ` թրասթերից և նվիրատվություններից գոյացող եկամուտը:
2. Ակադեմիայի ֆինանսական տարին կլինի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
3. Ակադեմիայի հաշիվները, Հոդված 6-ի պարբերություն 2-ի բ ենթապարբերությանը համապատասխան Խորհրդի կողմից ընդունված ֆինանսկան կանոնակարգերի համաձայն, ենթակա են տարեկան անկախ արտաքին աուդիտի, որը պետք է համապատասխանի թափանցիկության, հաշվետու և լեգիտիմ լինելու բարձրագույն չափորոշիչներին:
4. Խրախուսվում է սույն Համաձայնագրի Կողմերի ներգրավվածությունը Ակադեմիայի համար միջոցների հայթայթման միջոցառումների մեջ, այդ թվում` կազմակերպելով դոնորների համատեղ խորհրդաժողովներ: