Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Խորհրդատվություն և Տեղեկատվության Փոխանակում

1. Սույն Համաձայնագրի Կողմերը պետք է միմյանց տեղյակ պահեն և խորհրդակցեն սույն Համաձայնագրի ներքո իրենց համագործակցության առնչությամբ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` Ժողովի գումարումների ընթացքում կամ այլ պատեհ առիթներով:

2. Խորհրդատվությունն ու սույն Հոդվածի ներքո տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումը պետք է կատարվի տեղեկատվության հրապարակման վերաբերյալ յուրաքանչյուր Կողմի գործող կանոններին համապատասխան, որոնք Կողմերը կարող են ընդունել գաղտնիությունը, փոխանակվող տեղեկատվության սահմանափակ բնույթն ու ապահովությունը երաշխավորելու նպատակով: Ցանկացած նման միջոցառում կշարունակի կիրառվել անգամ սույն Համաձայնագրի դադարեցումից հետո և որոշակի կողմի առնչությամբ եթե անգամ տվյալ կողմը դուրս եկած լինի սույն Համաձայնագրից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։