Հոդված 18
Հոդված 18
Ուժի մեջ Մտնելը և Ավանդապահը
1. Սույն Համաձայնագիրը բաց կլինի ստորագրման համար Միավորված Ազգերի Անդամ Պետությունների (այսուհետ` «Պետություններ»), և միջկառավարական կազմակերպությունների (այսուհետ` «Միջազգային Կազմակերպություններ») մինչև 2010 թ-ի դեկտեմբերի 31-ը: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման:
2. Պետություններն ու Միջազգային Կազմակերպությունները, որոնք չեն ստորագրել սույն Համաձայնագիրը, կարող են ավելի ուշ միանալ դրան:
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման գործիքների` երեք Պետությունների կամ Միջազգային Կազմակերպությունների կողմից Ավանդապահին հանձնելուց վաթսուն օր հետո:
4. Սույն Համաձայնագիրը` դրա ուժի մեջ մտնելուց հետո վավերացնող, ընդունող, հաստատող կամ դրան միացող յուրաքանչյուր Պետության կամ Միջազգային Կազմակերպության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման գործիքը ավանդապահին հանձնելուց վաթսուն օր հետո:
5. Ավստրիայի Հանրապետության Եվրոպական և Միջազգային Գործերով Դաշնային Նախարարը կհանդիսանա սույն Համաձայնագրի Ավանդապահը: