Հոդված 19
Հոդված 19
Վեճերի Լուծումը
Ակադեմիայի և սույն Համաձայնագրի ցանկացած Կողմի կամ սույն Համաձայնագրի ցանկացած Կողմերի միջև ծագած ցանկացած վեճ` կապված սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ իրականացման, կամ Ակադեմիայի կամ Կողմերի հարաբերությունների վրա բացասաբար ազդող ցանկացած հավելյալ համաձայնագրի առնչությամբ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով կամ այլ համաձայնեցված լուծման եղանակով` վերջնական լուծման կներկայացվի երեք դատավորներով արբիտրաժային դատարան, որոնցից երկուսը կընտրվեն բանավիճող կողմերից յուրաքանչյուրի կողմից, իսկ երրորդը կընտրվի առաջին երկուսի կողմից և կնախագահի այդ դատարանում: Եթե վեճի որևէ կողմ մյուս կողմի կողմից իր արբիտրաժային դատավորի նշանակումից հետո վեց ամսվա ընթացքում չընտրի իր դատավորին, կամ եթե առաջին երկու դատավորները իրենց նշանակումից հետո վեց ամսվա ընթացքում չկարողանան համաձայնության գալ երրորդի նշանակման վերաբերյալ, տվյալ երկրորդ կամ երրորդ դատավորը կընտրվի Արդարադատության Միջազգային Դատարանի Նախագահի կողմից` վեճի կողմ հանդիսացող որևէ կողմի խնդրանքով: