Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կառավարիչների Խորհուրդ

1. Ակադեմիան կկառավարվի Խորհրդի կողմից` բաղկացած ընդամենը տասնմեկ անդամից: Ինն անդամները կընտրվեն Ժողովի կողմից` պատշաճ կերպով հաշվի առնելով նրանց որակավորումն ու փորձը, ինչպես նաև հավասար աշխարհագրական տեղաբաշխման սկզբունքը: Ի հավելումն, ՄԱԹՀԳ-ը և Ավստրիայի Հանրապետությունն իրավասու են նշանակել յուրաքանչյուրը մեկ անդամ: Խորհրդի անդամները անձնապես կծառայեն վեց տարի ժամկետով և ենթակա են վերընտրվելու/վերանշանակվելու ոչ ավելի, քան մեկ լրացուցիչ ժամկետով: Առաջին ընտրության ժամանակ հինգ անդամ կընտրվեն ընդամենը երեք տարի ժամկետով:

2. Մասնավորապես` Խորհուրդը պետք է.

(ա) Որոշի Ակադեմիայի գործունեության ռազմավարությունը, քաղաքականությունն ու հիմնարար սկզբունքները,

(բ) Ակադեմիայի գործունեությունը կարգավորող կանոններ ընդունի, ներառյալ` ֆինանսական կանոնակարգեր և անձնակազմի վերաբերյալ կանոններ,

(գ) Նշանակի Դեկանին` չորս տարի ժամկետով երկարացման հնարավորությամբ, գնահատի նրա գործունեությունը և դադարեցնի, եթե անհրաժեշտ է, Դեկանի պաշտոնավարումը,

(դ) Ստեղծի, երբ անհրաժեշտ է, խորհրդակցական խորհուրդներ և ընտրի դրանց անդամներին,

(ե) Ընտրի Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի և Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի անդամներին` հարկ եղածին պես հաշվի առնելով նրանց մասնագիտական որակավորումն ու փորձը, հավասար աշխարհագրական տեղաբաշխման սկզբունքը, ինչպես նաև սեռական հավասարությունը,

(զ) Ներկայացնի Ակադեմիայի աշխատանքային ծրագիրն ու բյուջեն` Ժողովի ընդունմանը,

(է) Նշանակի անկախ արտաքին աուդիտորին,

(ը) Հաստատի Ակադեմիայի հաշիվների տարեկան աուդիտի ենթարկված եզրակացությունը,

(թ) Ժողովին զեկուցի Ակադեմիայի գործունեության առաջընթացի մասին,

(ժ) Ուսումնասիրի Ակադեմիայի քաղաքականության և կառավարման վերաբերյալ Ժողովի առաջարկները,

(ի) Ընդունի ռազմավարություններ և հիմնարար սկզբունքներ` երաշխավորելու համար Ակադեմիայի ֆինանսական միջոցները և աջակցելու Դեկանին այդ ուղղությամբ գործադրած ջանքերի հարցում,

(լ) Սահմանի Ակադեմիայի ակադեմիական միջոցառումներին մասնակիցների ընդունման պայմանները,

(խ) Հոդված 8-ի համաձայն ընդունի համագործակցային հարաբերությունների հաստատումը,

(ծ) Ներկայացնի միջազգային պայմանագրերը Ժողովի հաստատմանը,

(կ) Դեկանի հաշվետվությունների հիման վրա գնահատի Ակադեմիայի գործունեությունը և առաջարկներ անի տվյալ գործողությունների վերաբերյալ:

3. Խորհուրդը կհանդիպի առնվազն տարին մեկ անգամ Ակադեմիայի գտնվելու վայրում և որոշումները կընդունի պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով: Յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե: Խորհուրդը կընդունի իր ընթացակարգի կանոնները, կընտրի իր պաշտոնյաներին, ներառյալ` նախագահին և փոխնախագահին և կարող է ստեղծել կոմիտեներ` Ակադեմիայի արդյունավետ գործելու անհրաժեշտությունից ելնելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։