Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Դեկան

1. Դեկանը պատասխանատու է Ակադեմիայի ամենօրյա կառավարման և գործող ծրագրի իրականացման համար: Դեկանը պետք է զեկուցի Խորհրդին և նրան հաշվետու լինի:

2. Մասնավորապես` Դեկանը պետք է.

(ա) Ներկայացնի Ակադեմիան նրա պատերից դուրս,

(բ) Ապահովի Ակադեմիայի պատշաճ վարչարարությունը, այդ թվում` կադրերի բաժինն ու ֆինանսների կառավարումը,

(գ) Նախապատրաստի Ակադեմիայի աշխատանքային ծրագիրն ու բյուջեն` Խորհրդի դիտարկմանը և Ժողովի ընդունմանը ներկայացնելու համար: Աշխատանքային ծրագիրը պետք է ներառի հետազոտությունների նախապատվությունները, ուսումնական միջոցառումները, ուսումնական ծրագիրն ու գործիքների մշակումը,

(դ) Իրականացնի աշխատանքային ծրագիրն ու բյուջեն,

(ե) Խորհրդին ներկայացնի տարեկան և ad հօc զեկույցներ Ակադեմիայի գործունեության վերաբերյալ, այդ թվում` Ակադեմիայի հաշիվների տարեկան աուդիտի ենթարկված եզրակացությունը,

(զ) Հոդված 13-ի համաձայն` Խորհրդի հաստատմանը ներկայացնի համագործակցության հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ առաջարկներ,

(է) Համակարգի Ակադեմիայի աշխատանքը սույն Համաձայնագրի Կողմերի և այլ միջազգային ու ազգային կազմակերպությունների, գործակալությունների և ցանցերի աշխատանքի հետ` համապատասխանաբար հաշվի առնելով Ժողովի համապատասխան առաջարկներն ու ուղեցույցները, ինչպես նաև Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի և Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի խորհուրդները,

(ը) Ակադեմիայի անունից պայմանագրեր և համաձայնագրեր կնքի և բանակցի միջազգային համաձայնագրերի շուրջ` Խորհրդի դիտարկմանն ու Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար,

(թ) Ակադեմիայի համար ակտիվորեն փնտրի համապատասխան ֆինանսավորում և ընդունի Ակադեմիային կատարված կամավոր նվիրատվությունները` Խորհրդի մարտավարությանը և ուղեցույցներին, ինչպես նաև ֆինանսական կանոնակարգերին համապատասխան,

(ժ) Կատարել Խորհրդի կողմից որոշված այլ առաջադրանքներ կամ գործողություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։