Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Համաձայնագրի կառավարման համար համատեղ կոմիտեն

1. Կողմերն ստեղծում են փորձագետների համատեղ կոմիտե (այսուհետ` Կոմիտե)՝ կազմված Միության և Հայաստանի ներկայացուցիչներից: Միությանը ներկայացնում է Հանձնաժողովը, որին աջակցում են անդամ պետությունների փորձագետները:

2. Կոմիտեն ունի մասնավորապես հետևյալ խնդիրները.

ա) սույն Համաձայնագրի իրականացման դիտանցում,

բ) սույն Համաձայնագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների ներկայացում,

գ) սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորում:

3. Կոմիտեն հանդիպում է ըստ անհրաժեշտության` Կողմերից մեկի պահանջով և առնվազն տարին մեկ անգամ:

4. Կոմիտեն ընդունում է իր աշխատակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։