Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարները

1. Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո:

Նշված գումարը կարող է վերանայվել 14-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

2. Չխախտելով սույն հոդվածի 3-րդ պարբերության դրույթները` վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարներից ազատվում են հետևյալ անձանց կատեգորիաները.

ա) թոշակառուները,

բ) 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները,

գ) ազգային ու տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամները, եթե նրանք սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից,

դ) հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության,

ե) անդամ պետությունների տարածքներում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող մերձավոր ազգականները` ամուսինները, երեխաները (ներառյալ որդեգրվածները), ծնողները (ներառյալ խնամակալները), տատիկները, պապիկները, թոռները,

զ) պաշտոնական պատվիրակության անդամները՝ ներառյալ պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամները, ովքեր Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին,

է) դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդություն են ձեռնարկում ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում,

ը) լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը,

թ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձինք,

ժ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձինք, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,

ժա) գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձինք՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը,

ժբ) այն անձինք, ովքեր ներկայացրել են մարդասիրական նկատառումներով, ներառյալ` շտապ բժշկական օգնություն ստանալու համար, իրենց ճամփորդության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր, և նման անձին ուղեկցող անձը, կամ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելելու համար:

3. Եթե անդամ պետությունը վիզայի տրամադրման համար համագործակցում է արտաքին ծառայություն մատուցողի հետ, ապա արտաքին ծառայություն մատուցողը կարող է ծառայության դիմաց վճար գանձել: Այս վճարը պետք է համաչափ լինի արտաքին ծառայություն մատուցողի` իր գործառույթներն իրականացնելու ընթացքում կատարած ծախսերին և չպետք է գերազանցի 30 եվրոն: Անդամ պետությունները բոլոր դիմողներին հնարավորություն են ընձեռում իրենց դիմումները անմիջականորեն հանձնելու իրենց հյուպատոսարաններին:

Միության համար արտաքին ծառայություն մատուցողն իր գործողություններն իրականացնում է Վիզայի օրենսգրքին համապատասխան և լիարժեք կերպով պահպանելով Հայաստանի օրենսդրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։