Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սահմանումները

Սույն Համաձայնագրի իմաստով՝

ա) «անդամ պետություն» նշանակում է` Միության ցանկացած անդամ պետություն՝ բացառությամբ Դանիայի Թագավորության, Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն.

բ) «Միության քաղաքացի» նշանակում է` անդամ պետության քաղաքացի, ինչպես սահմանված է «ա» կետում.

գ) «Հայաստանի քաղաքացի» նշանակում է` ցանկացած անձ, ով ունի Հայաստանի քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

դ) «վիզա» նշանակում է` անդամ պետության կողմից տրված թույլտվություն անդամ պետությունների տարածքով տարանցելու կամ անդամ պետությունների տարածքում որոշակի նպատակով գտնվելու համար ոչ ավելի, քան 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում.

ե) «օրինական բնակվող անձ» նշանակում է` Հայաստանի քաղաքացի, ում թույլատրվել կամ իրավունք է տրվել ոչ ավելի, քան 90 օր գտնվել անդամ պետության տարածքում Միության իրավունքի կամ ազգային օրենսդրության հիման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։