Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Եզրափակիչ դրույթները

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման Կողմերի կողմից` իրենց համապատասխան ընթացակարգերին համապատասխան, և ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ Կողմերը միմյանց ծանուցում են, որը վերը նշված ընթացակարգերը կատարվել են։

2. Շեղում կատարելով սույն Համաձայնագրի 1-ին պարբերությունից` սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին, եթե այդ ամսաթիվը սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ամսաթվից հետո է:

3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով, քանի դեռ չի դադարեցվել սույն հոդվածի 6-րդ պարբերությանը համապատասխան:

4. Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այն բանից հետո, երբ Կողմերը միմյանց ծանուցում են այդ նպատակով անհրաժեշտ ներքին ընթացակարգերը կատարելու մասին:

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով հանրային կարգի, ազգային անվտանգության կամ հանրային առողջության պաշտպանության նկատառումներից: Կասեցման վերաբերյալ որոշման մասին մյուս Կողմը ծանուցվում է ոչ ուշ, քան 48 ժամ առաջ` նախքան դրա ուժի մեջ մտնելը: Սույն Համաձայնագրի կիրառումը կասեցրած Կողմը անմիջապես տեղեկացնում է մյուս Կողմին, երբ կասեցման հիմքերը այլևս կիրառելի չեն:

6. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին տրված գրավոր ծանուցման միջոցով: Սույն Համաձայնագիրը դադարում է ուժի մեջ լինել նման ծանուցման ամսաթվից 90 օր հետո:

Կատարված է Բրյուսել քաղաքում, 2012թ. դեկտեմբերի 17-ին, բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատվիերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն և հայերեն օրինակներով, ընդ որում՝ այս տեքստերից յուրաքանչյուրը հավասարապես նույնական է:

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՇԵՆԳԵՆՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ (ACQUIS) ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԿԻՐԱՌՈՂ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այն անդամ պետությունները, որոնց համար Շենգենյան կանոնագիրքը պարտադիր իրավաբանական ուժ ունի, բայց որոնք դեռևս չեն տրամադրում Շենգենյան վիզաներ` սպասելով այդ նպատակով Խորհրդի համապատասխան որոշմանը, տրամադրում են ազգային վիզաներ, որոնց վավերությունը սահմանափակված է իրենց սեփական տարածքով:

Եվրոպական պառլամենտի և Խորհրդի` 2008 թվականի հունիսի 17-ի հմ. 582/2008/ԵՀ որոշման համապատասխան, որով ներդրվում է արտաքին սահմաններին անձանց ստուգման պարզեցված ռեժիմ` հիմք ընդունելով Բուլղարիայի, Կիպրոսի և Ռումինիայի կողմից իրենց տարածքներով տարանցելու նպատակով որոշ փաստաթղթեր իրենց ազգային վիզաներին միակողմանիորեն հավասարազոր ճանաչելը.1 , ներդաշնակեցված միջոցներ են ձեռնարկվել պարզեցնելու համար Շենգենյան վիզա և Շենգենյան բնակության թույլտվություն ունեցողների տարանցումը այն անդամ պետությունների տարածքներով, որոնք դեռևս ամբողջությամբ չեն կիրառում Շենգենյան կանոնագիրքը:

___________________________

.1 ՊՏ L 161, 20.06.2008, էջ 30

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Միությունը կարող է մասնակիորեն կասեցնել Համաձայնագրի գործողությունը, մասնավորապես` դրա 10-րդ հոդվածը, Համաձայնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, եթե 10-րդ հոդվածի իրականացման մասով չարաշահումներ են տեղի ունենում մյուս Կողմի կողմից, կամ դրա իրականացումը հանգեցնում է սպառնալիքի՝ ուղղված հանրային անվտանգությանը։

10-րդ հոդվածի իրականացումը կասեցնելու դեպքում Համաձայնագրով ստեղծված Համատեղ կոմիտեի շրջանակներում երկու Կողմերը նախաձեռնում են խորհրդակցություններ` նպատակ ունենալով լուծելու այն խնդիրները, որոնք հանգեցրել են կասեցման:

Որպես առաջնահերթություն՝ երկու Կողմերը հռչակում են իրենց հանձնառությունը` ապահովել դիվանագիտական անձնագրերի բարձր մակարդակի փաստաթղթային անվտանգություն, մասնավորապես` դրանցում կենսաչափական տվյալների ներդրմամբ: Միության մասով դա ապահովվելու է «Անդամ պետությունների կողմից տրվող անձնագրերում և ճամփորդական փաստաթղթերում անվտանգության տարրերի և կենսաչափական տվյալների չափանիշների մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի Խորհրդի հմ. 2252/2004 կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան.2 :

___________________________

.2ՊՏ L385, 29.12.2004, էջ 1

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԻԶԱՆԵՐԻ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրոպական միությունը կակտիվացնի իր ջանքերը և կձգտի մինչև Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելը կազմել նվազագույն պահանջների ցանկ, որպեսզի ապահովի, որ հայաստանցի դիմողներին տրամադրվի համաձայնեցված և միասնական հիմնարար տեղեկատվություն` Վիզայի օրենսգրքի 47 (1)(ա) հոդվածի համաձայն, և նրանցից պահանջվի ներկայացնել սկզբունքորեն նույն օժանդակ փաստաթղթերը:

Վերը նշված տեղեկատվությունը լայնորեն տարածվում է (հյուպատոսական հիմնարկների տեղեկատվական ցուցանակների, տեղեկատվական թերթիկների, կայքերի և այլ միջոցներով):

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կողմերն ի գիտություն են ընդունում, որ սույն Համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ:

Այս պարագայում նպատակահարմար է, որ Դանիայի և Հայաստանի իշխանությունները առանց ուշացման կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր` Միության և Հայաստանի միջև Համաձայնագրի նմանատիպ պայմաններով:

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կողմերն ի գիտություն են ընդունում, որ Համաձայնագիրը չի կիրառվում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի տարածքի նկատմամբ:

Այս պարագայում նպատակահարմար է, որ Միացյալ Թագավորության, Իռլանդիայի և Հայաստանի իշխանությունները կնքեն վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր:

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԵՎ ԼԻԽՏԵՅՆՇՏԵՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կողմերն ի գիտություն են ընդունում Միության և Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի և Նորվեգիայի միջև առկա սերտ հարաբերությունները, մասնավորապես 1999 թվականի մայիսի 18-ի և 2004 թվականի հոկտեմբերի 26-ի համաձայնագրերի ուժով, որոնք վերաբերում են այս երկրների միացմանը Շենգենյան կանոնագրքի իրականացմանը, կիրառմանը և զարգացմանը:

Այս պարագայում նպատակահարմար է, որ Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի և Նորվեգիայի ու Հայաստանի իշխանությունները առանց ուշացման կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր` Միության և Հայաստանի միջև Համաձայնագրի նմանատիպ պայմաններով:

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կողմերը համաձայնում են, որ Համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն ստեղծված Համատեղ կոմիտեն Համաձայնագրի իրականացման դիտանցում իրականացնելիս պետք է գնահատի համապատասխան ճամփորդական փաստաթղթերի անվտանգության մակարդակի ազդեցությունը Համաձայնագրի գործողության վրա: Այդ նպատակով Կողմերը համաձայնում են կանոնավոր կերպով միմյանց տեղեկացնել ճամփորդական փաստաթղթերի անօրինական տարածումից խուսափելու, ճամփորդական փաստաթղթերի անվտանգության տեխնիկական հայեցակետերի զարգացման, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերի տրամադրման գործընթացի անհատականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։