Հոդված 2
Հոդված 2
Ընդհանուր դրույթը
1. Սույն Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով Միության կամ անդամ պետությունների օրենքներով և կանոնակարգերով, սույն Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով նրանք ազատված չեն վիզայի պահանջից։
2. Հայաստանի կամ անդամ պետությունների ազգային իրավունքը կամ Միության իրավունքը կիրառվում է սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ վիզայի տրամադրումը մերժելը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները: