Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումներին առնչվող ընթացակարգերի տևողությունը

1. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները վիզայի տրամադրման դիմումի վերաբերյալ որոշում ընդունում են վիզայի տրամադրման համար պահանջվող դիմումի և փաստաթղթերի ստացման ամսաթվից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:

2. Առանձին դեպքերում վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր, հատկապես երբ դիմումը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի:

3. Հրատապ դեպքերում վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է կրճատվել մինչև երկու աշխատանքային օր կամ ավելի պակաս:

4. Եթե դիմում հանձնելու համար դիմողներից պահանջվում է հարցազրույց անցնել, ապա հարցազրույցը, որպես կանոն, նշանակվում է հարցազրույցի համար դիմելու ամսաթվից հետո երկու շաբաթվա ընթացքում: Հիմնավորված հրատապ դեպքերում հյուպատոսարանը կարող է դիմողներին թույլ տալ իրենց դիմումները ներկայացնել առանց հարցազրույց անցնելու, կամ հարզազրույցը կարող է լինել անմիջապես:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։