Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Մեկնումը կորած կամ գողացված փաստաթղթերի դեպքում

Միության և Հայաստանի քաղաքացիները, ովքեր Հայաստանի կամ անդամ պետությունների տարածքներում գտնվելու ընթացքում կորցրել են իրենց անձը հաստատող փաստաթղթերը, կամ ումից այդ փաստաթղթերը գողացվել են, կարող են դուրս գալ Հայաստանի կամ անդամ պետության տարածքից անդամ պետությունների կամ Հայաստանի դիվանագիտական առաքելությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված` անձը հաստատող՝ սահմանը հատելու իրավունք տվող վավեր փաստաթղթերի հիման վրա` առանց որևէ վիզայի կամ այլ թույլտվության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։