Հոդված 9
Հոդված 9
Վիզայի ժամկետի երկարաձգումը բացառիկ հանգամանքներում
Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ֆորսմաժորային կամ մարդասիրական պատճառներով իրենց վիզայում նշված ժամկետում չեն կարող դուրս գալ անդամ պետությունների տարածքից, վիզաների ժամկետները անվճար երկարաձգվում են ընդունող անդամ պետությունում կիրառվող օրենսդրությանը համապատասխան՝ իրենց բնակության պետություն վերադառնալու համար պահանջվող ժամանակահատվածով: