Հոդված 1
Հոդված 1
Ֆինանսական ներդրման գումարը և նպատակը
1.1. KfW բանկը կերկարաձգի ֆինանսական աջակցությունը Ստացողի հանդեպ` չգերազանցելով
15,000,000.00 եվրոն
որից` 12,000,000.00 եվրոն («ներդրումային դրամաշնորհ»)
3,000,000.00 եվրոն («ՏԱ դրամաշնորհ»)
Այս ֆինանսական աջակցությունը վճարման կամ հատուցման ենթակա չէ, եթե այլ բան նախատեսված չէ Հոդված 3.2-ով:
1.2. Ստացողը կօգտագործի Ներդրումային դրամաշնորհը բացառապես Հայաստանում Ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնումը և կառուցումը ֆինանսավորելու նպատակով (Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3) («Ծրագիր»), Լոռի-Ջրմուղկոյուղի ՓԲԸ, Շիրակ – Ջրմուղկոյուղի, Նոր Ակունք ՓԲԸ և Հայջրմուղկոյուղի ՓԲԸ ծառայությունների ոլորտները, ներառյալ Խորհրդատվական Ծառայությունները:
Ստացողը կօգտագործի ՏԱ դրամաշնորհը Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումների շրջանակում բացառապես փորձագիտական ծառայությունների համար («Փորձագիտական ծառայություններ»), հատկապես նշված ընկերությունների Կառավարման Պայմանագիրը ֆինանսավորելու համար`
- Հայջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Նոր Ակունք ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
Ֆինանսական ներդրումը կօգտագործվի առաջին հերթին վճարելու արտարժույթի ծախսերը: Ստացողը և KfW բանկն կսահմանեն Ծրագրի, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մանրամասները, որոնք ենթակա են ֆինանսավորման ֆինանսական ներդրման միջոցներից առանձին համաձայնագրով: Ի հավելումն, Ծրագրի հետ կապված ցանկացած այլ առանձնահատկություն, որն արդյունք է KfW բանկի և ԵՄ Հանձնաժողովի միջև համագործակցության, կնշվի Առանձին համաձայնագրում:
1.3. Ստացողը և KfW բանկն Առանձին համաձայնագրով կսահմանեն Ստացողի կողմից տրամադրվելիք Տեղական ներդրման մանրամասները: Ստացողը կտրամադրի իր Տեղական ներդրումն ամբողջությամբ և պատշաճ ժամանակին: Ստացողը, ըստ պահանջի, KfW բանկին կտրամադրի փաստարկ, որն ապացուցում է, որ ֆինանսական միջոցներն այդ նպատակով են օգտագործվել:
1.4. Ստացողի կողմից առաջացող հարկերը և այլ հանրային ծախսերն ու ներմուծման պարտավորությունները չեն ֆինանսավորվի ֆինանսական աջակցության կողմից: