Հոդված 6
Հոդված 6
Ծրագրային և Մասնագիտական ծառայություններ
6.1. Ստացողը պետք է`
ա) պատրաստի, իրականացնի, կառավարի, աջակցի Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների իրականացմանը՝ համաձայն պատշաճ ֆինանսական և ինժեներատեխնիկական փորձի և Ֆինանսավորումը ստացողի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի, և
բ) հանձնարարի Ծրագրի շինարարության նախապատրաստումը և վերահսկումը անկախ, որակավորված ինժեներների կամ խորհրդատուների, իսկ Ծրագրի իրականացումը՝ որակավորված ընկերությունների,
գ) շնորհի ֆինանսական ներդրման միջոցներով ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների պայմանագրերն ըստ նախնական միջազգային մրցույթի՝ համաձայն KfW գնումների և խորհրդատուների ընտրության ուղեցույցների, ինչպես սահմանված է Առանձին համաձայնագրում,
դ) ապահովի Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների ողջ ֆինանսավորումը և KfW-ի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում վերջինիս տրամադրի վկայություններ, որոնք ապացուցում են, որ այն ծախսերը, որոնք չեն կատարվել սույն ֆինանսական ներդրման միջոցներով փակված են,
ե) վարի կամ ապահովի գրքերի և գրառումների վարումը, որոնք հստակորեն ցույց են տալիս Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների համար պահանջվող ապրանքների և ծառայությունների բոլոր գները և հստակորեն սահմանում են այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ֆինանսավորվում են ֆինանսական ներդրման միջոցներով,
զ) հնարավորություն ընձեռնի KfW-ին, Հանձնաժողովին, Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գրասենյակին, Աուդիտորների եվրոպական դատարանի կամ Հանձնաժողովի կողմից նշանակված ցանկացած այլ ներկայացուցչի ցանկացած ժամանակ իր սեփական միջոցներով ստուգել վերոնշյալ գրքերը, գրառումները և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների իրականացմանը և այցելել Ծրագրի շինհրապարակ և նրա հետ կապված այլ կառույցներ,
է) ըստ KfW-ի պահանջի KfW-ին և KfW-ի միջոցով Հանձնաժողովին, Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գրասենյակին, Աուդիտորների եվրոպական դատարանին կամ Եվրահամանյքի այլ իրավասու մարմնի տրամադրի ցանկացած և բոլոր նման տեղեկատվությունը և հաշվետվությունները Ծրագրի, Մասնագիտական ծառայությունների և դրանց հետագա ընթացքի վերաբերյալ: Ստացողը հաստատում և ապահովում է սույն ֆինանսական ներդրման միջոցներով ֆինանսավորվող բաղադրիչների վերաբերյալ բոլոր փաստաթղթերի անվճար օգտագործելու իրավունքը Հանձնաժողովի կողմից իր հայեցողությամբ՝ անկախ նրանց ձևից, եթե սույնով չի խախտվում գոյություն ունեցող արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքները,
ը) ապահովի Եվրամիության ֆինանսական ներդրման անհրաժեշտ ներկայացում, մասնավորապես ապահովի, որպեսզի Ծրագրի վերաբերյալ բոլոր հրապարակումները կամ գովազդային տեղեկատվությունը հղում կատարի այն փաստին, որ Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից և ցուցադրի Եվրամիության խորհրդանիշը (տասերկու աստղ երկնագույն ֆոնի վրա),
թ) ապահովի, որպեսզի Ծրագրի և մասնագիտական ծառայությունների ավարտից հետո յոթ տարվա ընթացքում Հանձնաժողովը, Աուդիտորների եվրոպական դատարանը, Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գրասենյակը կամ վերջիններս կողմից լիազորված մարմինները կարողանան ստուգել ֆինանսական ներդրման օգտագործումը փաստատթղթերի հիման վրա և տեղերում, այդ թվում նաև բոլոր պայմանագրերը և ենթակապալի պայմանագրերը: Հանձնաժողովը, Աուդիտորների եվրոպական դատարանը և Եվրահամայնքի ցանկացած այլ իրավասու մարմին իրավունք ունի ուղարկել իր լիազորված ներկայացուցիչներին՝ տեղերում ստուգումներ կատարելու համար:
ժ) իր նախաձեռնությամբ տեղեկացնի KfW-ին այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կանխում կամ լրջորեն վնասում են Ծրագրի կամ Մասնագիտական ծառայությունների իրականացումը, շահագործումը կամ նպատակը:
6.2. Ֆինանսավորում ստացողը և KfW պետք է մանրամասնորեն սահմանեն Հոդված 6.1-ի դրույթներն Առանձին համաձայնագրով: