Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3

Հատկացումների և մարման կասեցում

3.1. KfW-ն չի կարող կասեցնել հատկացումները, եթե

ա) Ստացողը ձախողում է կատարել KfW բանկի հանդեպ իր պարտավորությունները` ժամանակին կատարել վճարումները,

բ) Սույն Համաձայնագրին, Վարկային համաձայնագրին, Ֆինանսավորման համաձայնագրին առնչվող կամ առանձին պայմանագրերով նախատեսված պարտավորությունները խախտվել են,

գ) Ստացողը չի կարող ապացուցել, որ բոլոր ֆինանսական ներդրումներն օգտագործվել են նախատեսված նպատակի համար,

դ) Վարկային համաձայնագրի, Ֆինանսավորման համաձայնագրի կամ Առանձին համաձայնագրի ներքո դադարեցման և/կամ պարտավորությունների չկատարման պատճառ է սույնով այն, ինչը թույլ է տալիս KfW բանկին պահանջել իր դրամաշնորհների կամ վարկի համապատասխանաբար ընդհանուր կամ մասամբ մարումը, կամ ուժը կորցրած ճանաչել Ստացողի՝ հատկացում պահանջելու իրավունքը:

ե) Արտակարգ հանգամանքներ են առաջացել, որոնք խանգարում կամ լուրջ վտանգի տակ են դնում Փորձագիտական ծառայությունների կամ Ծրագրի իրականացումը, շահագործումը կամ նպատակը:

զ) Հանձնաժողովը պահանջում է KfW բանկից կասեցնել հատկացումները` հիմք ընդունելով Պատվիրակման Համաձայնագիրը, կամ

է) Հանձնաժողովը տրամադրում է վերականգնման պահանջ KfW բանկի նկատմամբ` հիմնվելով Պատվիրակման համաձայնագրի վրա կամ Պատվիրակման համաձայնագիրը ուժը կորցրած է դառնում կամ դադարում է:

3.2. Եթե հոդված 3.1 բ), գ), դ), ե) կամ զ) կետերում նշված իրավիճակներից որևէ մեկը տեղի է ունեցել և չի վերացվել KfW բանկի կողմից սահմանված ժամկետում, որն ամեն դեպքում կլինի առնվազն 30 օր, KfW բանկը կարող է.

ա) Հոդված 3.1 բ) կետի դեպքում պահանջել բոլոր հատկացված գումարների անհապաղ մարում,

բ) Հոդված 3.1 գ) կետի դեպքում պահանջել նման գումարների անհապաղ մարում, քանի որ Ստացողն ի վիճակի չէ ապացուցել, որ դրանք օգտագործվել են նախատեսված նպատակի համար,

գ) Հոդված 3.1. դ) կետի դեպքում պահանջել նման գումարների անհապաղ մարում, համամասնորեն, որոնք համապատասխանում են KfW բանկի կողմից ետ պահանջված գումարներին Վարկային և/կամ Ֆինանսական համաձայնագրի շրջանակում, համապատասխանաբար դրանց վերաբերող:

դ) Հոդված 3.1.է) կետի դեպքում պահանջել բոլոր հատկացված գումարների անհապաղ մարում, որը Ստացողը դեռ բարեխղճորեն չի կատարել կամ փոխանցել օրինական ստացողին իրավաբանորեն պարտավորեցնող ձևով: Ստացողը Ծրագրի և Փորձագիտական Ծառայությունների շրջանակում կնքված այս բոլոր համաձայնագրերի մեջ կներառի դրույթներ` ապահովելով, որ միջոցները որոնք դեռ բարեխղճորեն չեն կատարվել կամ ծախսվել Ծրագրի և Փորձագիտական ծառայությունների նպատակներով, պետք է հետ կփոխանցվեն Ստացողին Պատվիրակման համաձայնագրի դադարեցման դեպքում:

3.3. Եթե Ստացողն անմիջապես չի կատարում Հոդված 3.2-ում նշված իր մարման պարտավորությունները, եթե կան այդպիսիք, Հանձնաժողովն իրավունք կունենա իր սեփական իրավունքով ուղղակի միջոցներ ձեռնարկել

Ստացողի նկատմամբ, արդյունքում նմանատիպ միջոց պետք է լինի համաձայն ԵՄ գործող օրենքների և կանոնակարգերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։