Հոդված 7
Հոդված 7
Այլ դրույթներ
7.1. Ֆինանսավորում ստացողը պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների նախապատրաստման և իրականացման, ինչպես նաև մատակարարման և ծառայությունների ցանկացած պայմանագրի շնորհման, ֆինանսական ներդրման գումարների մասհանման համար պատասխանատու անձինք, չպահանջեն, ընդունեն, տրամադրեն, կամ ստանան անօրինական վճարումների կատարման խոստում կամ այլ առավելություններ կապված վերոնշյալ առաջադրանքների հետ:
7.2. KfW իրավունք ունի Հանձնաժողովին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը տեղեկատվություն տրամադրել սույն Համաձայնագրի կնքման և իրականացման, ինչպես նաև Ծրագրի և Մասնագիտական ծառայություններ իրականացման մասին:
7.3. Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է ճանաչվում, այն չի ազդում մյուս բոլոր դրույթների վավերականության վրա, որից բխող ցանկացած բացթողում լրացվում է այնպիսի դրույթով, որը համապատասխանում է սույն Համաձայնագրի նպատակին:
7.4. Ստացողն իրավունք չունի փոխանցել կամ գրավադրել սույն Համաձայնագրից բխող որևէ պահանջ:
7.5. Սույն համձայնագիրը մեկնաբանվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով, բացի Հոդված 3-ից, որը կառավարվում է Եվրոպական իրավունքի նորմերով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Բելգիայի համապատասխան օրենքների դրույթներով: Գործողության իրականացման վայրն է Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքը:
7.6. Սույն Համաձայնագրից բխող կամ նրա հետ կապված ցանկացած վեճ բացառապես և վերջնականորեն լուծվում է արբիտրաժային դատարանում, որի կապակցությամբ գործում է հետևյալը.
ա) Արբիտրաժային դատարանը բաղկացած է մեկ կամ երեք դատավորներից, որոնք նշանակվում և գործում են Առևտրի միջազգային պալատի կանոններին համաձայն, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ կիրառվել:
բ) Արբիտրաժային դատավարությունը պետք է տեղի ունենա Ֆրանֆուրտ ամ Մայն քաղաքում: Արբիտրաժային դատավարության լեզուն անգլերենն է:
7.7. Սույն Համաձայնագրով KfW-ի և Ստացողի միջև հաստատված իրավական հարաբերությունները դադարում են Ծրագրի ավարտից հետո, սակայն ոչ ավելի ուշ քան սույն Համաձայնագիրը ստորագրելու պահից 15 տարի հետո:
7.8. Սույն Ֆինանսավորման աշխատանքային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միայն Վարկային և Ֆինանսական համաձայնագրերն ուժի մեջ մտնելու պահից:
Համաձայնագիրը կազմված է երկու (2) բնօրինակներից՝ անգլերենով:
Ֆրանկֆուրտ ամ Մայն Երևան
____ ____________, 2014 թ. ________________, 2014 թ.
KfW Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս
ՀՀ ֆինանսների նախարարության
Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս
ՀՀ տարածքային կառավարման
նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտեի