Հոդված 5
Հոդված 5
Պայմանագրային հայտարարություններ և ներկայացման իրավունք
5.1. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարը և վերջինիս կողմից նշանակված նման այլ անձիք, իրենց լիազորված ստորագրություններով, որոնք հաստատված են նախարարի կողմից, ներկայացնում են Ստացողին սույն Համաձայնագիրն իրականացնելու գործընթացում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և վերջինիս կողմից նշանակված նման այլ անձիք, իրենց լիազորված ստորագրություններով, որոնք հաստատված են նախագահի կողմից, ներկայացնում են Ստացողին առանձին համաձայնագիրը և Ծրագիրն ու Փորձագիտական ծառայությունները իրականացնելու գործընթացում:
Ներկայացման իրավունքն ուժը չի կորցնում այնքան ժամանակ, քանի դեռ KfW չի ստանում Ստացողի լիազորված ներկայացուցչի կողմից նման ներկայացումը չեղյալ համարելու մասին հստակ տեղեկատվություն:
5.2. Սույն Համաձայնագրի փոփոխություններն ու լրացումները և սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանագրային կողմերի կողմից ներկայացված ծանուցումներն ու հայտարարությունները պետք է կատարվեն գրավոր: Նման ծանուցումներն ու հայտարարությունները պետք է ուղարկվեն համապատասխան պայմանագրային կողմի ներքոնշյալ հասցեով կամ համապատասխան պայմանագրային կողմի այլ հասցեով, որի մասին համապատասխան պայմանագրային կողմը ծանուցում է մյուս պայմանագրային կողմին՝
KfW՝ KfW
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, 60046
Ֆրանկֆուրտ ամ Մայն, Փոստային ինդեքս 11 11 41
Ֆաքս՝ +49 69 7431-2944
Վարկառու՝ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների
նախարարություն
Երևան 0010, Մելիք Ադամյան փ.1
Ֆաքս՝ +374 10 540 603
Հայաստանի Հանրապետության Տարածքային
կառավարման նախարարություն
Երևան 0010, Վարդանանց փ. 8ա
Ֆաքս՝ +374 10 540 603