Հոդված 10
Հոդված 10.
Օրենսգրքի 67.5 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության ներքին շուկա կարող են մուտք գործել միայն «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ձևակերպվելուց հետո:
2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով:»: