Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգրքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելը, տեղափոխողի կամ նրա լիազորած անձի կողմից վերադաս մաքսային մարմին էլեկտրոնային ձևով կարող է ներկայացվել նախնական տեղեկատվություն տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Նախնական տեղեկատվության ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: