Հոդված 73.6. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի դադարեցման հիմքերը
Հոդված 73.6. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի դադարեցման հիմքերը
1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը դադարեցվում է՝
ա) անձի դիմումի հիման վրա.
բ) անձի գործունեության դադարեցման դեպքում.
գ) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ մաքսային կանոնների խախտման արձանագրման դեպքում.
դ) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցումից հետո՝ սույն օրենսգրքի 73.5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և պահանջվող գործողությունները չիրականացնելու դեպքում: