Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 220.1-ին հոդվածով.

«Հոդված 220.1. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը

1. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները։

2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքներով կայացվող որոշումը պետք է պարունակի`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու դատարանի կազմը.

2) որոշում կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.

3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), բողոքարկվող որոշման հակիրճ բովանդակությունը, վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս.

6) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

7) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։

3. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է որոշումը կայացրած դատավորը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։