Հոդված 23
Հոդված 23.
Օրենսգրքի 241.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 241.2. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը
1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 233, 233.1 և 233.2 հոդվածներով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:»։