Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող), քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով նախատեսված պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում հիմնական պաշտոններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».

3) 3-րդ մասի «20-րդ հոդվածի 2-6-րդ մասերով» բառերը փոխարինել «20-րդ հոդվածով» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։