Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով սահմանված բնականոն աճը չի տարածվում այն բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է սույն օրենքի հավելված 1-ով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար հաշվարկվում է նաև ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:»: