Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 17-րդ հոդվածում`
1) վերնագրի և ամբողջ տեքստի «դիվանագետների» բառը փոխարինել «անձանց» բառով` համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափը և օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: