Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19.

Օրենքի 1-ին հավելվածում`

1) վերնագրի «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ» բառով.

2) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ 11.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ 11.00».

3) հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 12.00», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.00», «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 8.50» տողերը.

4) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ 8.50».

5) «ՀՀ նախարարի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Հատուկ հանձնարարություններով դեսպան 8.50».

6) «ՀՀ Նախագահի աշխատակազմ» բաժնից հանել «Հատուկ հանձնարարություններով դեսպան 10.50» տողը.

7) «ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի հայեցողական տեղակալ» տողից հանել «հայեցողական» բառը.

8) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 10.00»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։