Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ (0.1 միավոր տարբերությամբ) գործակցի առկայության դեպքում վարձատրվում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակ բարձր գործակցով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն գործակցով:

3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ գործակցով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։