Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընդ որում, սույն մասով նախատեսված պայմանը զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայողների համար կիրառելու դեպքում հիմնական աշխատավարձ է համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող պաշտոնային դրույքաչափի, կոչման դրույքաչափի, ստաժի համար դրույքաչափի, պարենի փոխհատուցման գումարի, քսան օրացուցային տարվա զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության կամ փրկարար ծառայության ստաժ ունեցող և զինվորական ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը կամ փրկարար ծառայությունը շարունակող զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող ամսական հավելման հանրագումարը:».

2) 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։