Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի հավելված 2-ում`
1) վերնագիրը «հատուկ քննչական ծառայողների,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողների,» բառերով.
2) «Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ» տողի «4.00» թիվը փոխարինել «4.50» թվով.
3) «ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական» տողի «4.75» թիվը փոխարինել «5.50» թվով.
4) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՔԾ վարչության պետ 8.00
ՀՔԾ վարչության պետի տեղակալ 7.50
ՀԿԳ ավագ քննիչ 7.00
ՀԿԳ քննիչ 6.00».
5) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«ՀՀ քննչական կոմիտե
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ 8.00
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային վարչության պետ 7.00
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետ, մարզային վարչության պետի տեղակալ, գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 6.75
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետի տեղակալ, մարզային վարչության քննչական բաժնի (բաժանմունքի) պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, կայազորային քննչական բաժանմունքի պետ, գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ 6.50
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի ավագ քննիչ 6.25
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության ավագ քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի քննիչ, կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, մարզային վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային վարչության բաժնի պետի տեղակալ 6.00
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի ավագ քննիչ, մարզային վարչության ավագ քննիչ 5.50
Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի քննիչ, մարզային վարչության քննիչ 5.00
Մարզային վարչության բաժնի ավագ քննիչ 4.50
Մարզային վարչության բաժնի քննիչ 4.25».
6) «Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն)» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
Ազգային անվտանգության խորհուրդ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական 4.75
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական 4.50
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար 4.50»: