Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«Հոդված 15.1. Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

1. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով, իսկ քննչական կոմիտեի այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի հավելված 2-ով։

2. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեի ծառայողը կոչման համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։