Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Արձանագրության նպատակներով՝
1. «ՄԱԿ-ի վճարների դրույք» նշանակում է Պայմանավորվող կողմի տվյալ ֆինանսական տարվա վճարների դրույքը Միավորված ազգերի կազմակերպության՝ վճարների սահմաններին վերաբերող ծախսերի բաշխման սանդղակում:
2. «Ֆինանսական տարի» նշանակում է՝ Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական տարին. «ամենամյա հիմքը» և «տարեկան ծախսերը» մեկնաբանվում են համապատասխան եղանակով:
3. «Ընդհանուր նպատակային ֆոնդ» նշանակում է՝ «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի կիրարկումը ֆինանսավորելու ընդհանուր նպատակային ֆոնդը, որն ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից։
4. «ԵԴԳԾ-ի աշխարհագրական շրջանակ» նշանակում է՝ այն տարածքը, որի սահմաններում ԵԴԳԾ-ի միջազգային կենտրոնների* համակարգմամբ իրականացվում է դիտանցումը: