Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն պես իր գործողությունն է դադարեցնում 1992թ. փետրվարի 8-ի՝ «Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում փոխգործակցության մասին» Համաձայնագիրը և 2002թ. հոկտեմբերի 7-ի՝ «1992 թ. փետրվարի 8-ի՝ «Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում փոխգործակցության մասին Համաձայնագրում» փոփոխություն կատարելու մասին» Արձանագրությունը:
Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Հավելված
Անկախ Պետությունների Համագործակցության
մասնակից պետությունների` շրջակա միջավայրի
պահպանության ոլորտում
համագործակցության մասին 2013թ. մայիսի 31-ի
Համաձայնագրին կից
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջպետական բնապահպանական խորհրդի
Կանոնակարգ
I. Ընդհանուր դրույթներ
1. Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) մասնակից պետությունների Միջպետական բնապահպանական Խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության բնապահպանության ոլորտի ճյուղային համագործակցության մարմին:
2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներով ու նորմերով, Կանոնադրությամբ և ԱՊՀ շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերով, Պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի և ԱՊՀ տնտեսական Խորհրդի որոշումներով, «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) և սույն Կանոնադրությամբ:
3. Իր գործունեությամբ Խորհուրդը հաշվետու է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդին:
4. Խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ:
5. Խորհրդի կազմում ընդգրկված են Համաձայնագիրն ստորագրած՝ ԱՊՀ մասնակից պետությունների բնապահպանական մարմինների ղեկավարները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները:
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:
Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմում ընդգրկված են դրա քարտուղարն ու ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
Խորհրդի աշխատանքին դիտորդի կարգավիճակով մասնակցում են ԱՊՀ մասնակից չհանդիսացող, բայց Համաձայնագիրն ստորագրած պետության ներկայացուցիչները:
II. Խորհրդի խնդիրներն ու գործառույթները
Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.
1. Պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի և ԱՊՀ տնտեսական Խորհրդի կողմից շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ընդունված որոշումների կատարմանն ու կազմակերպմանն աջակցությունը:
2. Համաձայնագրի մասնակից պետությունների շրջակա միջավայրի պահպանության ոլորտում քաղաքականության համակարգումը՝ առաջարկությունների մշակման միջոցով:
3. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցման առաջարկությունների նախապատրաստումը:
4. Բնօգտագործման էկոնոմիկայի ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ընդհանուր մեթոդաբանական մոտեցումների մշակմանն աջակցությունը:
5. Բնօգտագործման, բնապահպանական անվտանգության և իրազեկության ոլորտում միջպետական և տարածաշրջանային նախագծերի մշակման կազմակերպումն ու նախագծերի իրականացմանն աջակցությունը:
6. Բնապահպանական տեղեկատվության հավաքման, գնահատման, կանխատեսման ու փոխանակման նպատակով Համաձայնագրի մասնակից պետությունների միջպետական բնապահպանական մշտադիտարկման համակարգի զարգացմանն աջակցությունը:
7. Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ընդհանուր բնակավայրեր ունեցող հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի վերականգնման համար ընդհանուր մոտեցումների մշակումը և համաձայնեցված միջոցառումների իրականացումը:
8. Կենսաբազմազանության բաղադրիչների վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ազդեցության կանխարգելման մեթոդների մշակմանը և կիրառմանը, ինչպես նաև ագրեսիվ օտարածին վայրի կենդանիների և բույսերի տեսակների ներխուժման վնասի նվազեցմանն աջակցությունը:
9. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համաձայնեցված գիտատեխնիկական գործունեության իրականացումը, համակարգված ֆունդամենտալ և կիրառական բնապահպանական ուսումնասիրությունների կազմակերպումը, բնապահպանական կրթության և դաստիարակության կատարելագործումը:
10. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում փորձի փոխանակման և մասնագետների որակավորման բարձրացման կազմակերպումը:
11. Բնապահպանական փորձաքննության համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն աջակցությունը:
12. Շրջակա միջավայրի ոլորտում մասնագետների պատրաստմանն աջակցությունը:
13. Էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ու ներդրման ոլորտում աջակցությունը:
14. Խորհրդի վրա կարող են դրվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից որոշված այլ խնդիրներ ու գործառույթներ:
III. Խորհրդի իրավունքները
Իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու համար Խորհուրդն իրավունք ունի.
1. Համաձայնագրի մասնակից պետություններին հարցում կատարել և ստանալ իր գործառույթները իրականացնելու համար փակ չհամարվող տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն Խորհրդի որոշումները կատարելու մասին:
2. Պետությունների ղեկավարների Խորհրդին, Կառավարությունների ղեկավարների Խորհրդին և ԱՊՀ այլ մարմիններին սահմանված կարգով ներկայացնել Խորհրդի կողմից նախապատրաստված փաստաթղթերի նախագծեր:
3. Կոնկրետ խնդիրներ լուծելու համար ստեղծել մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր, ընդունել դրանց աշխատանքի կանոնակարգը, նշանակել աշխատանքային խմբերի ղեկավարներին և վերահսկել այդպիսի խմբերի գործունեությունը:
4. Իրականացնել բնապահպանական փորձաքննության, ներառյալ նախագծերն ու ծրագրերը, զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված գործողություններ, ինչպես նաև իրականացնել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության գնահատում անդրսահմանային համատեքստում:
5. Մշակել միջազգային համաժողովներում ԱՊՀ մասնակից պետությունների` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում և միջազգային նախաձեռնությունների իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
6. Մշակել և հաստատել իր գործունեության կանոնակարգը, ինչպես նաև դրա մեջ կատարել փոփոխություններ:
IV. Խորհրդի աշխատանքի կարգն ու կազմակերպումը
1. Խորհրդի աշխատանքը, որպես կանոն, իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետություններում` հերթականությամբ, խորհրդի նիստեր անցկացնելով:
Իր գործունեությունը Խորհուրդը կազմակերպում է իր մշակած ու հաստատած պլանների հիման վրա:
2. Խորհրդի նիստերը կազմակերպվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի նախորդ նիստի ժամանակ, որպես կանոն, պետությունների անվանումների այբբենական կարգի հաջորդականությամբ: Խորհրդի արտահերթ նիստը կարող է գումարվել Համաձայնագրի ցանկացած մասնակից պետության նախաձեռնությամբ և Խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ:
Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա են անդամների կամ նրանց լիազորած անձանց մեծ մասը:
3. Նախագահությունը Խորհրդում իրականացվում է հերթականությամբ, ըստ Համաձայնագրի մասնակից պետությունների անվանումների ռուսական այբբենական կարգի, յուրաքանչյուր պետության կողմից՝ ի դեմս նրա ներկայացուցչի, մեկ տարվա ընթացքում, եթե Խորհուրդն այլ բան չի սահմանում:
Խորհրդի համանախագահողներ են հանդիսանում նրա նախորդ ու հաջորդ նախագահները: Նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ստանձնում է համանախագահներից մեկը:
4. Խորհրդի նախագահը՝
- իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը,
- անց է կացնում Խորհրդի նիստերը,
- սահմանված կարգով ներկայացնում է Խորհուրդը ԱՊՀ մարմիններում,
- Խորհրդի հանձնարարությամբ և իր լիազորությունների սահմաններում պահպանում ու զարգացնում է շփումները այլ կազմակերպությունների հետ՝ դրանց աշխատանքային խմբերի մակարդակով,
- աջակցում է ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության բնապահպանական մարմինների միջև փոխգործակցության ապահովմանը,
- իրականացնում է Խորհրդի գործունեության ապահովման հետ կապված այլ գործառույթներ:
5. Խորհրդի անդամն իրավունք ունի ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն աշխատանքային խմբերի գործունեության, ընդունված որոշումների վերաբերյալ, ինչպես նաև Խորհրդի իրավասությունների շրջանակներում քննարկման ներկայացնելու ցանկացած հարց:
6. Խորհրդի անդամների համաձայնությամբ Խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել Համաձայնագրի մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող՝ ԱՊՀ պետությունների ներկայացուցիչները, ինչպես նաև երրորդ պետությունների, միջպետական միավորումների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
7. Խորհրդի յուրաքանչյուր հաջորդ նիստի ամսաթիվն ու նախնական օրակարգը որոշվում են Խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Համաձայնագրի մասնակից պետությունների բնապահպանական և այլ պետական մարմինները պատրաստում են առաջարկություններ՝ Խորհրդի նիստին քննարկելու համար:
Առաջարկությունները ներկայացվում են փաստաթղթերի կամ դրանց հայեցակարգերի նախնական նախագծերի տեսքով:
Հարցը օրակարգում ընդգրկելու վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է Խորհուրդը:
8. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա՝ Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Ծրագրերի ու նախագծերի հաստատման, սույն Կանոնադրության փոփոխության վերաբերյալ Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա՝ Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
9. Խորհրդի այն որոշումները, որոնք անմիջականորեն շոշափում են Համաձայնագրի ցանկացած մասնակից պետության շահերը, չեն կարող ընդունվել այդ պետության լիազոր ներկայացուցչի բացակայության դեպքում:
10. Խորհրդի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով քննության է առնվում Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, ԱՊՀ տնտեսական Խորհրդի, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին կցված՝ ԱՊՀ մասնակից պետությունների մշտական ու լիազոր ներկայացուցիչների Խորհրդի, նաև ԱՊՀ տնտեսական Խորհրդի տնտեսական հարցերով Հանձնաժողովի նիստերին:
V. Խորհրդի քարտուղարությունը
1. Խորհրդի քարտուղարության գործառույթները դրվում են ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան ստորաբաժանման և պետական իշխանության բնապահպանական այն մարմնի աշխատակազմի վրա, որի ղեկավարը Խորհրդի Նախագահն է:
Խորհրդի քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- հյուրընկալող կողմի հետ համատեղ Խորհրդի հերթական նիստերի անցկացման կազմակերպում և ապահովում,
- Խորհրդի անդամների գործունեության՝ կազմակերպչական, փաստաթղթային և տեղեկատվական ապահովման իրականացում,
- Խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա Խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերի ձևավորում և աշխատանքային օժանդակ նյութերի նախապատրաստում,
- Խորհրդի նիստերի փաստաթղթերի նախագծերի նախապատրաստում և համաձայնեցում,
- ստացած նյութերի ամփոփում և Խորհրդի անդամներին դրանց ուղարկման կազմակերպում,
- Խորհրդի գործունեության հարցերով Խորհրդի անդամների հետ նամակագրության վարում,
- Խորհրդի ընդունած որոշումների կատարման ընթացքը արտացոլող տեղեկատվության ամփոփում,
- Խորհրդին ԱՊՀ այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում:
2. Խորհրդի քարտուղարը նշանակվում է Խորհրդի նախագահի կողմից և հանդիսանում է այն պետական բնապահպանական իշխանության մարմնի ներկայացուցիչ, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում, իսկ քարտուղարի տեղակալը` ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ:
3. Խորհրդի քարտուղարության Կանոնադրությունը հաստատվում է Խորհրդի կողմից:
4. Խորհրդի ընդունած փաստաթղթերի ավանդապահը ԱՊՀ գործադիր կոմիտեն է:
VI. Ֆինանսավորում
1. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ծախսերն իրականացվում են Համաձայնագրի այն մասնակից պետության պետական բնապահպանական մարմնի հաշվին, որի տարածքում անց է կացվում Խորհրդի նիստը:
2. Խորհրդի անդամների և մասնակիցների` նիստերին մասնակցության և գործուղման հետ կապված ծախսերը հոգում են պետական իշխանության ուղարկող մարմինները և ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունները:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. մայիսի 19-ին
Ուկրաինայի Վերապահումը
Ուկրաինան կկատարի Համաձայնագիրը` ելնելով ազգային օրենսդրությունից:
Ուկրաինայի վարչապետ` Ն. Ազարով