Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը համաձայնեցին ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջպետական բնապահպանական խորհուրդ:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջպետական բնապահպանական խորհրդի գործունեությունը իրականացվում է սույն Համաձայնագրի հավելված ու անբաժանելի մաս հանդիսացող Կանոնադրության հիման վրա:
Կողմերը նշանակում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջպետական բնապահպանական խորհրդի անդամներին, ինչի մասին տեղեկացնում են ԱՊՀ գործադիր կոմիտեին: