Հոդված 2
Հոդված 2
Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
շրջակա միջավայրի և բնօգտագործման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի, բնապահպանական նորմերի ու չափորոշիչների մշակում և ընդունում,
բնական պաշարների կադաստրի վարում և բնապահպանական մշտադիտարկման իրականացում,
պետական վերահսկողության (հսկողության) համակարգի կատարելագործում շրջակա միջավայրի վիճակի նկատմամբ,
կենդանի պաշարների վերարտադրությանը, կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,
արգելավայրերի, արգելոցների, ազգային պարկերի և բնության՝ հատուկ պահպանվող այլ տարածքների ու բնական համալիրների ցանցի զարգացում, դրանց հարակից տարածքներում տնտեսական և այլ գործունեության նվազեցմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,
տնտեսական և այլ գործունեության բնապահպանական հետևանքների համակողմանի գնահատում,
բնապահպանական փորձաքննության, ներառյալ նախագծերի ու ծրագրերի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված գործողությունների իրականացում, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության` անդրսահմանային համատեքստում ազդեցության գնահատման իրականացում,
բնակչության էկոկրթության և դաստիարակության, բնապահպանության հարցերով հրապարակայնության ապահովման զարգացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների հետ ընդհանուր բնակավայր ունեցող` հազվագյուտ և անհետացող կենդանիների և բույսերի վերականգնման համար ընդհանուր մոտեցումների մշակում և համաձայնեցված միջոցառումների իրականացում,
նորարարական նախագծերի, էներգաարդյունավետ ու ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաների, սակավաթափոն, անթափոն և բնապահպանական տեսանկյունից անվտանգ տեխնոլոգիական գործընթացների ներդրում,
բնօգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների համակարգի ձևավորման իրականացում, բնապահպանական ծառայությունների, ապրանքների, տեխնոլոգիաների և սարքավորումների շուկայի զարգացման խթանում: