Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցությունն ապահովելու համար Կողմերը նպատակահարմար են համարում.

համատեղ մշակել և իրականացնել շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական անվտանգության ոլորտի միջպետական նախագծեր և ծրագրեր,

մշակել և կիրառել շրջակա միջավայրի վիճակի և շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության վերահսկողության և որակի գնահատման համաձայնեցված ցուցիչներ` ապահովելով շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տվյալների համադրելիությունը անդրսահմանային համատեքստում,

ըստ պայմանավորվածության՝ մշակել և օգտագործել շրջակա միջավայրի վրա տնտեսական կամ այլ գործունեության ազդեցության գնահատման համաձայնեցված մեթոդներ,

մշակել և կիրառել հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի, ինչպես նաև նրանց բնակության և աճի տարածքների պահպանության, ագրեսիվ վայրի կենդանիների և բույսերի տեսակների ներխուժման վնասի կանխարգելման ու նվազեցման, կենսաբազմազանության բաղադրիչների վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ազդեցության ուսումնասիրության նկատմամբ վերահսկողության համաձայնեցված մեթոդներ,

մշակել ընդհանուր մոտեցումներ և իրականացնել համաձայնեցված միջոցառումներ` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ընդհանուր բնակավայր ունեցող հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի վերականգնման առնչությամբ,

իրականացնել շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

մշակել և իրականացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտատեխնիկական համաձայնեցված քաղաքականություն, անցկացնել համակարգված գիտական հետազոտություններ,

մշակել և իրականացնել համաձայնեցված սկզբունքներ բնապահպանական գործունեության խթանման համար,

համագործակցել բնապահպանական տեխնոլոգիաների, բնապահպանական նշանակության՝ նոր անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների մշակման, արտադրության ու փոխադարձ մատակարարման, բնական և տեխնածին աղետների մշտադիտարկման, նախազգուշացման և հետևանքների վերացման՝ հատուկ տեխնիկական և անհատական պաշտպանության միջոցների ոլորտներում,

միավորել ու կենտրոնացնել համատեղ ջանքերն ու ռեսուրսները միջպետական գերակա ուղղություններով՝ կրթության, գիտության և տեխնիկայի զարգացման իրականացման համար, բնական ներուժի ռացիոնալ օգտագործման, ինչպես նաև բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։