Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Երեխայի կրթության իրավունքն ապահովելու նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է երկարատև (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:
Այն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում և ուսումնական հաստատության միջև պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատվում է կրթության պետական կառավարման և առողջապահության պետական կառավարման լիազորված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին։».
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ուսումնական հաստատությունը կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին (սովորող, ծնող, մանկավարժական աշխատողներ և այլն) տրամադրում է կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»: