Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն.».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը.».
3) 3-րդ մասը`
ա. «դադարեցվում են» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնի կողմից`» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչև տվյալ մրցույթի ավարտը, բացառությամբ ծնողական խորհրդի կողմից առաջադրված անդամի՝ դպրոցում սովորող երեխա չունենալու, ինչպես նաև մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված ուսուցչի աշխատանքից ազատվելու դեպքերի:»: