Հոդված 21. Անցումային դրույթներ
Հոդված 21. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝
1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երևան քաղաքում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի։
Եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կարող է վերակազմակերպվել կամ պատվիրակվել այնպիսի կազմակերպության, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ:
Մինչև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ամբողջական ներդրումը Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը շարունակում է կատարել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով սահմանված լիազորությունները այն մարզերում, որտեղ դեռևս չեն ստեղծվել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Դրանց ստեղծմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում հանրապետական կենտրոնը տվյալ տարածքի (մարզի) շահառուների և նախընթաց գործընթացների վերաբերյալ տվյալները և փաստաթղթային հիմքերը փոխանցում է տվյալ տարածքային կենտրոն՝ համաձայն քաղաքացիաիրավական օրենսդրության.
2) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից.
3) մինչև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 17.1-ին հոդվածի միջոցառումների ներդրման ավարտը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն չունեցող մարզերի հանրակրթական դպրոցների համար կիրառվում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործող կարգը.
4) մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։
2. Ոչ պետական ուսումնական հաստատության և հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարները վերապատրաստվում և հավաստագրվում են մինչև 2016 թվականի հունվարի մեկը: Հավաստագիր չստացած ոչ պետական ուսումնական հաստատության և հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվում են: