Հոդված 19
Հոդված 19.
Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ.
1) ձայնի և խոսքի.
2) լսողական.
3) տեսողական.
4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.
5) շարժողական։
3.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»: