Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը

գործել է մինչև 2018-07-14Բացել ARLIS-ում

Հոդված 13. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը

1. Կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները:

Եթե նույն հարցով միաժամանակ հանրաքվե է անցկացվելու մի քանի համայնքներում, որոնք ընդգրկված են տարբեր ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 47 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որին վերապահվում է լիազորություն կազմակերպելու և անցկացնելու տեղական հանրաքվեն:

Եթե տեղական հանրաքվեն անցկացվում է այնպիսի համայնքում, որն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա նշված համայնքում տեղական հանրաքվեն կազմակերպում և անցկացնում է տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ կազմակերպող և անցկացնող ընտրական հանձնաժողովը:

2. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։