Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «հանրաքվեի դրվող տեղական ինքնակառավարման մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անվանումը» բառերը փոխարինել «ինչպես նաև հանրաքվեի դրվող հարցը» բառերով.
2) 3-րդ մասի «45 օր առաջ» բառերը փոխարինել «50 օր առաջ» բառերով.
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում հրապարակվում է միայն տեղական հանրաքվե նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:».
4) 4-րդ մասի երրորդ նախադասության «45» թիվը փոխարինել «50» թվով, իսկ «65» թիվը՝ «70» թվով: