Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տեղական հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով իրականացվում է քարոզչություն:».
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:».
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.
2) Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.
3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
4) հանրաքվեի հանձնաժողովի անդամներին:».
4) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա հեռուստաընկերություններով, տպագիր մամուլով տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, քվեարկողների հարցման արդյունքները հրապարակելը:»: