Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը
1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաև հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:»: