Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 24. Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում կայացնելը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 24. Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում կայացնելը

1. Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրվում է հաճախորդի կամ նրա օրինական ներկայացուցչի` սոցիալական աջակցություն տրամադրելու մասին հաճախորդի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացրած գրավոր դիմումի և սոցիալական ծառայության տվյալ տեսակի համար անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է՝

1) սոցիալական ծառայության տվյալ տեսակի համար օրենքով սահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության,

2) դիմողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,

3) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքերում:

3. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։