Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը
Հոդված 6. Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության համապատասխան կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի):