Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 27. Սոցիալական աջակցության տրամադրումը սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 27. Սոցիալական աջակցության տրամադրումը սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից

1. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական աջակցությունը տրամադրում են սույն օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին համապատասխան:

2. Սոցիալական աջակցության տրամադրումը՝

1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.

2) չի կարող հետապնդել տրամադրված սոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք.

3) չի կարող վնաս պատճառել հաճախորդի առողջությանը, կյանքին և գույքին:

3. Սոցիալական աջակցության տրամադրման մասին սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող անձի գործողությունները կամ անգործությունը քաղաքացին կարող է բողոքարկել լիազորած պետական մարմին և (կամ) դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։