Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ (ՀՈԳԵՄԵՏ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ եզրույթները.

«թմրամիջոցներ, հոգեներգործուն (հոգեմետ) նյութեր և դրանց պրեկուրսորների»՝ Կողմերի ազգային ցանկերում ներառված թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները,

«տեղափոխում»՝ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը (արտահանումը) մի Կողմի տարածք մյուս Կողմի տարածքից,

«փոխադրում (ներքին տարանցում)»՝ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը (արտահանումը) մի Կողմի տարածք մյուս Կողմի տարածքից երրորդ Կողմի տարածքով, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը (արտահանումը) Կողմի տարածքի մի մասից դրա տարածքի այլ մաս մեկ ուրիշ Կողմի տարածքով,

«թույլատրման փաստաթուղթ»՝ փաստաթուղթը, որով հաստատվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մի Կողմի տարածքից դեպի մյուս Կողմի տարածք տեղափոխելու իրավունքը,

«իրավասու մարմին»՝ Կողմի մարմինը, որը թույլատրման փաստաթղթեր տրամադրելու լիազորություն ունի:

Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները և եզրույթները կիրառվում են «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի մարտի 30-ի միասնական կոնվենցիային, «Հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի մասին» 1971 թվականի փետրվարի 21-ի կոնվենցիային, Միավորված ազգերի կազմակերպության՝ «Թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի դեկտեմբերի 20-ի կոնվենցիային, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։