Հոդված 10
Հոդված 10
Այլ դրույթներ
10.1 Վարկառուն և Ծրագիրն Իրականացնողը կհամոզվեն, որ Ծրագրի նախապատրաստման և իրականացման համար պատասխանատու անձինք, ինչպես նաև ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների համար որևէ պայմանագրի շնորհումը և վարկային գումարներից հատկացումների հայտերը չեն պահանջում, ենթադրում, ներկայացնում, շնորհում, խոստանում կամ ձեռք բերում անօրինական վճարումների խոստում կամ այլ արտոնություններ, որոնք կապված են այս գործողությունների հետ:
10.2 Ծրագիրն Իրականացնողը անհապաղ KfW-ի պահանջով նրան կտրամադրի ողջ տեղեկատվությունը և այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջում է KfW-ը՝ փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու հետ կապված իր պարտավորությունների իրականացման համար, ինչպես նաև Ծրագիրն Իրականացնողի հետ գործարար հարաբերությունների շարունակական մշտադիտարկման համար, որն անհրաժեշտ է հենց նույն նպատակով: Սույն Համաձայնագիրը կնքելով և այն իրականացնելով՝ Ծրագիրն Իրականացնողը գործում է իր իսկ անունից և իր իսկ հաշվին: Գերմանական օրենսդրության և Ծրագիրն Իրականացնողի գրանցման երկրի օրենսդրության վերաբերմամբ.
ա) Ծրագիրն Իրականացնողի սեփական ռեսուրսները կամ Ծրագրի ֆինանսավորման նպատակով ներդրված գումարները ստացված չեն լինի հանցավոր ճանապարհով և մասնավորապես կապված չեն լինի թմրադեղերի, թրաֆիքինգի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության հետ. ցանկը սպառիչ չէ,
բ) Ծրագիրն Իրականացնողի բաժնեմասային կապիտալը երբեք չի լինի հանցավոր ճանապարհով ձեռք բերված և մասնավորապես կապված չի լինի թմրադեղերի, թրաֆիքինգի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության հետ. ցանկը սպառիչ չէ, և
գ) Ծրագիրն Իրականացնողը ներգրավված չի լինի ահաբեկչությունը ֆինանսավորող գործողություններում:
10.3 Եթե սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկը անվավեր է, դա չի ազդի Համաձայնագրի մնացած այլ դրույթների վրա: Արդյունքում ստացված ցանկացած բաց կլրացվի սույն Համաձայնագրի նպատակին համահունչ դրույթով:
10.4 Ոչ Վարկառուն, ոչ Ծրագիրն Իրականացնողը չի կարող նշանակել կամ փոխանցել, գրավ դնել կամ հիպոթեքի վերածել սույն Վարկային և ծրագրային համաձայնագրից բխող որևէ պահանջ:
10.5 Սույն Համաձայնագրի ներքո բոլոր պահանջները ժամկետանց են դառնում այն տարվա ավարտից հինգ տարի անց, երբ առաջանա նմանօրինակ պահանջ և որի ընթացքում KfW-ը իրազեկված լինի այսպիսի պահանջ ձևավորող հանգամանքների մասին կամ կարող է իրազեկված լինել դրանց մասին ծայրահեղ անփութության բացառման պարագայում:
10.6 Սույն Համաձայնագիրը կառավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Կատարման վայրը պետք է լինի Մայնի Ֆրանկֆուրտը:
10.7 Սույն Համաձայնագրից բխող կամ դրան առնչվող բոլոր վեճերը կլուծվեն բացառապես և վերջնականապես միջնորդ դատարանում: Այս առումով կկիրառվի հետևյալը.
ա) Միջնորդ դատարանը կազմված կլինի մեկ կամ երեք միջնորդ դատավորներից, որոնք կնշանակվեն և կգործեն համաձայն Առևտրի Միջազգային Պալատի Արբիտրաժի Կանոնների, որոնք կիրառելի են դեպքից դեպք սկզբունքով:
բ) Արբիտրաժի վարույթը կիրականացվի Մայնի Ֆրանկֆուրտում: Վարույթի լեզուն կլինի անգլերենը:
10.8 Սույն Վարկային և ծրագրային համաձայնագիրը չի մտնի ուժի մեջ, մինչև Կառավարական Համաձայնագիրը, որի վրա այն հիմնված է, չի մտնի ուժի մեջ:
Կազմված է 3 բնօրինակով, անգլերեն:
Մայնի Ֆրանկֆուրտ, ____ օրը _______ ամիս 2014թ.
KfW-ի անունից
_____________________ Անուն Պաշտոն / Գործառույթ _____________________
Անուն
Պաշտոն / Գործառույթ
Երևան, ____ օրը _______ ամիս 2014թ.
Հայաստանի Հանրապետության անունից
_________________________
Անուն
Ֆինանսների նախարար
Երևան, ____ օրը _______ ամիս 2014թ.
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անունից
_________________________
Անուն
Գլխավոր տնօրեն